Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ապա դրանք ակնհայտ հին կադրեր են:
Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, «պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ:
Եվ վերջում մի հիշեցում. Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետ կիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ: Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ: