Անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ

Փետրվարի 20-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոտ 12:20-ին կրակոցներ են հնչել: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ոստիկանությունը փորձում է պարզել հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել