Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Արմեն Սարգսյանը մաղթել է քաջառողջություն և երջանկություն, իսկ Մոլդովայի ժողովրդին` խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: