Ոստիկանության պետի հրամանով հերթական կոչումներ են շնորհվել

Փետրվարի 16-ին, ոստիկանության պետի հրամանով, տարբեր ստորաբաժանումների մի շարք ոստիկաններ բարեխիղճ և սրտացավ ծառայության արդյունքում, իրենց հերթական կոչումները ստացան: Ձևավորված ավանդույթի համաձայն, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ծառայողներին անձամբ հանձնեց սպայական ուսադիրները: Նրանք ծառայության ընթացքում հետևել են օրենքի տառին, եղել են անաչառ, աշխատասեր և ազնիվ, ինչպես քաղաքացիների, այնպես էլ սեփական անձի նկատմամբ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

«Ես համարում եմ, որ հերթական կոչումը նույնպես պարգև է, քանի որ կոչման արժանանում է այն ծառայողը, ով տարվա ընթացքում չի ունենում գործող կարգապահական տույժ»,-ասաց ոստիկանության պետը:
Վալերիյ Օսիպյանը վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կնպաստեն ծառայողական պարտականությունների ավելի պատարաստակամ ու բարեխիղճ կատարմանը, ձեռքբերումները կպարտավորեցնեն օրենքին ու ժողովրդին ծառայելիս լինել ավելի կարգապահ, սրտացավ ու սկզբունքային:
«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում անփորձանք ծառայություն»,-ասաց ոստիկանության պետը:

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել