Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնում է իր կարծիքը հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի մասին:
«ԱԳԼՃԿ-ի կողմից սեղմված բնական գազի մատակարարման մասով հնարավոր չարաշահումների կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը միանշանակ ողջունելի է․․․ինչպես գիտեք փետրվարի 15-ին Կառավարության նիստում քննարկվել է սեղմված բնական գազի ակցիզային հարկով հարկման համար հիմք հանդիսացող չափման միավորի փոփոխությունը (1000 խմ՝ 25000 դրամի փոխարեն 1 տոննայի դիմաց՝ 34000 դրամ)։
Կարծում եմ հասկանալի է, որ նման փոփոխությունը նպատակ ունի պաշտպանել տրանսպորտային միջոցը գազով շահագործող շուրջ 700 հազար սպառողների իրավունքները՝ սպառողի կողմից վճարված գումարի դիմաց մատակարարված արդյունքի համապատասխանության բարձրացման միջոցով։
Հ․Գ․ Բայց դե մեկ է կառավարության դրական քայլերը գնահատելը մի տեսակ մոդայիկ չէ․․․»,-նշել է նա: