Դիտորդական խմբի ներկայացուցիչը լարվածություն է առաջացրել հանձնաժողովի շրջանում և քաղաքական գնահատականով է հանդես եկել ֆեյսբուքում. Դավիթ Խաժակյանը ահազանգում է

Երևանի ավանագու անդամ Դավիթ Խաժակյանը հայտնում է. «Որպես Լուսավոր Հայաստան կուսակցության` տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման պատասխանատու տեղեկացնում եմ, որ Նոր Գեղի համայնքի 28/2 տեղամասում գտնվող «Ականատես» դիտորդական խմբի ներկայացուցիչը ակնհայտորեն չտիրապետելով իր դերակատարման նշանակությունը այդ տեղամասում լարվածություն է առաջացրել հանձնաժողովի շրջանում և քաղաքական գնահատականով է հանդես եկել ֆեյսբուքում` անհարկի շահարկելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Դիտորդի շահարկման առարկան եղել է այն, որ հանձնաժողովի անդամը իր ազատ ժամին փոխարինել է հանձնաժողովի մեկ այլ անդամի, որը տվյալ պահին այդտեղ չի եղել:

(Կներեք, որ հանձնաժողովի անդամը ևս մարդ է և կարող է գնալ քվեարկության, կամ սնվել, կամ ծխել, կամ հոգալ իր այլ կարիքներ…)

Որքան կարևոր է դիտորդական առաքելության դերը նույնքան էլ կարևոր է, որպեսզի դիտորները տիրապետեն իրենց լիազորություններին և քաղաքական շահարկումներից զերծ մնան»,-նշել է նա:

Թարմացում. «Խնդիրը հարթված է, դիտորդը խմբագրել է իր գրառումը, ես էլ հանձնաժողովի անդամներին խնդրել եմ առավելագույնս բարիդրացիակամ հարաբերություններ պահպանել»,-ավելի ուշ հայտնել է Դավիթ Խաժակյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել