Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Հոդվածը նախատեսում է ազատազրկում` 10-15 տարի ժամկետով:
Մեղադրվում է նաև 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Այս հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Հոդվածը նախատեսում է ազատազրկում` 10-15 տարի ժամկետով:
Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Հոդվածը նախատեսում է ազատազրկում` 10-15 տարի ժամկետով:
Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, ինչի համար նախատեսված է պատիժ ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով,
311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Այս հոդվածը նախատեսում է պատիժ ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Այս արարքի համար նախատեսվում է պատիժ ազատազրկում` 6-12 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: