Մոտ 10 մլն դոլարի ներդրում և 50 նոր աշխատատեղ. Երևանում բացվել է աշխարհահռչակ IHG հյուրանոցային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը:
Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հայաստանում նոր հյուրանոցների կառուցման նախաձեռնությունները, որոնք զբոսաշրջիկներին կմատուցեն բարձրակարգ ծառայություններ և հարմարավետ պայմաններ:
«2018 թվականին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1,6 միլիոնի և գործադիրի նպատակն է այդ ոլորտում տարեկան ապահովել 7-10 տոկոս աճ»,- նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: