Դպրոցի ուսուցիչ Արթուր Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ փետրվարի 14-ին են ստացել հունվար ամսվա համար նախատեսված աշխատավարձերը:
Գրառմանն արձագանքել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Աշխատավարձերի ուշացումը կապված էր առևտրային բանկերից գանձապետականին անցնելու պատճառով։ Մյուս ամիս արդեն ժամանակին կլինի ամեն ինչ։ Գումարները հաշիվների վրա էին, տեխնիկական պատճառներով ուշ ակտիվացան։ Իսկ որ աշխատավարձը ցածր է, դա քննարկումից դուրս է»,-նշել է նախարարը: