Փետրվարի 7-ին, ժամը 15.50-ին, «Թալին» Բ/Կ-ի բժշկուհիներից մեկը ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իր անուշադրությունից, աշխատասենյակում դրված պայուսակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է մոտ 150.000 դրամ և բանկի քարտ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, Թալինի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում, նշված գողությունը կատարելու կասկածանքով, փետրվարի 11-ին, ժամը 14.50-ին, Երևան քաղաքի Իսակովի պողոտայից բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: