Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ աստիճանաբար մոտենալով բնական թվերին. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ հանրապետությունում քչացել են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները. «Լավ լուրեր ունենք։ Մեր երկրում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ աստիճանաբար մոտենալով բնական թվերին։ Բնականում, առանց միջամտությունների, 100 աղջիկ երեխայի հաշվով ծնվում է 105 տղա երեխա։

Նախնական տվյալներով 2018թ․ մեզ մոտ այդ թիվը կազմել է 108.5 տղա, 100 աղջկա հաշվով։ 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին` 100/113.4, 2015-ին` 100/112.7, 2016-ին` 100/111.9, 2017-ին` 100/109.8:

Հ․Գ․ նկարում իմ տղան և աղջիկն են»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել