Հաղորդում է ստացվել, որ «Իջևան» ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար ԲԿ-ի տնօրենը պահանջել և ստացել է 3000 ԱՄՆ դոլար. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը հափշտակել է գումարը:

Հունվարի 17-ին Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենին ծանուցագիր է ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու վերաբերյալ: Վերջինս մինչ օրս չի ներկայացել նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել