Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է սահմանել դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն հավելվածի:
Կառավարությունը կողմ է քվերակել նախագծին:
Որոշումն ուժի մեջ է մտել մարտի 2-ին:
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Դատական կարգադրիչի ծառայության չի կարող անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի հետևյալ հիվանդություններից որևէ մեկը.
| 1) | Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 – F09) | |
| 2) | Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20 – F29) | |
| 3) | Տրամադրության ( աֆեկտիվ) խանգարումներ (F30 – F39) | |
| 4) | Սովորույթի և հակումների խանգարումներ (F63) | |
| 5) | Մտավոր հետամնացություն (F70 – F79) | |
| 6) | Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10 – F19) | |
| 7) | Սթրեսի հետ կապված նևրոտիկ և սոմատոֆորմ խանգարումներ (F40 – F48) | |
| 8) | Էպիլեպսիա (G40) | |
| 9) | Ուղեղանոթային հիվանդություններ (I60-I69) | |
| 10) | Անոթային (վասկուլյար) միելոպաթիաներ (G95.1) | |
| 11) | Կենտրոնական նյարդային համակարգի վիրուսային վարակներ (A80-A89) | |
| 12) | Նյարդային համակարգի այլ դեգեներատիվ հիվանդություններ (G30-G32) | |
| 13) | Կենտրոնական նյարդային համակարգի դեմիելինիզացնող հիվանդություններ (G35 – 37) | |
| 14) | Միասթենիա (G70.0) | |
| 15) | Միոպաթիա (G71.2 – G72) | |
| 16) | Նյարդային համակարգի բնածին (զարգացման) արատներ (Q00 – Q07) | |
| 17) | Ողնուղեղի վնասվածքի հետևանքներ (T91.3) | |
| 18) | Գլխի վնասվածքների հետևանքներ (T90) | |
| 19) | Ստորին վերջույթի նյարդի վնասվածքի հետևանքներ (T93.4) | |
| 20) | Տուբերկուլյոզի ակտիվ ձևերը (A15 – A19) | |
| 21) | Արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով (C97) | |
| 22) | Զարկերակային գերճնշում` բարդացված նյարդային կենտրոնական համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, խիստ արտահայտված ֆունկցիաների խանգարումով, դեկոմպենսացված փուլում (I10) | |
| 23) | Սրտային անբավարարություն` դիստրոֆիկ փուլում, բարդացված ասցիտով, անասարկայով (I50) | |
| 24) | Երիկամների քրոնիկական հիվանդություններ կամ այլ հիվանդությունների հետևանքով արտահայտված երիկամային ախտահարումներ` բարդացված խրոնիկ երիկամային անբավարարությամբ, տերմինալ փուլում (N18) | |
| 25) | Շաքարային դիաբետ` դեկոմպենսացված փուլում, երիկամների ախտահարումով՝ ծանր ձևի դիաբետիկ նեֆրոպաթիա երիկամային անբավարարություն (E10) | |
| 26) | Չարորակ նորագոյացություններ 4-րդ փուլում՝ մետաստատիկ քայքայումով (C00) | |
| 27) | Արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով(C97) | |
| 28) | Ողնաշարի և կրծքավանդակի ոսկրերի բնածին արատներ (Q76) | |
| 29) | Վերջույթների ձեռքբերովի դեֆորմացիա (M20 – M21) | |
| 30) | Վերջույթների բնածին բացակայության (Q71 – Q73) | |
| 31) | Վերջույթի ձեռքբերովի բացակայություն (Z89) | |
| 32) | Ուղիղ աղիքի և հետանցքի բնածին խուղակ (Q43.6) ուղիղ աղիքի և հետանցքի բացակայությամբ, ատրեզիայով (անանցքություն) և նեղացումով (ստենոզ) (Q42.0, Q42.2) | |
| 33) | Վեստիբուլյար (նախադռնային) ֆունկցիայի խանգարում (H81) | |
| 34) |
Ականջի հիվանդություններ՝ արտահայտված խլությամբ (H90) |
|
| 35) |
Տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (H54.0) |
|
| 36) |
Խոսքի զարգացման յուրահատուկ խանգարումներ (F80) |
|
| 37) |
Օզենա (գարշահոտ րինիտ) ( J31.0) |
Մանրամասները՝


