Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում «Մարտի 1-ի» գործով 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցաքննելու մասին լուրը: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ հարցաքննվել է որպես վկա։