ԱԺ-ում իրականացվող բենզինի չափաքանակի կրճատումներով կտնտեսվի 35 միլիոն դրամ. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացնում է, որ ԱԺ-ում իրականացվող բենզինի չափաքանակի կրճատումների արդյունքում նախնական հաշվարկով կտնտեսվի ավելի քան 35 միլիոն դրամ տարեկան:

Կրճատված ավտոմեքենաների տնտեսվելիք ընթացիկ սպասարկումը դեռ հաշվարկված չի։

«Միանգամից ասեմ՝ այս գումարի մի մասը կարող է ուղղվել աշխատակիցների պարգևավճարներին, ինչի համար հատուկ գնահատման համակարգ կստեղծվի, այնպիսին, ինչպիսին կա բազմաթիվ ընկերություններում։ Պետծառայողներն, այո, պետք է աշխատանքի որակ ապահովեն, այդ թվում և քիչ թե շատ արժանապատիվ վճար ստանալով։ Սա պետություն է, ձեր ցավը տանեմ, ոչ թե որբի գլուխ, ինչպես կոպտորեն, բայց դիպուկ ասել էր դասականը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել