ԿԳՆ-ն Կարինե Խոդիկյանի և Դիանա Տեր-Ստեփանյանի նշանակումների մասին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը:

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին նախագահ է ընտրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել