Երևանի վանագանին չթույլատրեց «Էլիտ-պլազա» ՓԲԸ-ին՝ 2019թ. ընթացքում, Շահումյան հրապարակի հատվածում և սահմանված պայմաններով կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղ:
Որոշման վերաբերյալ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը գրել է. «Հենց նոր Երևանի ավագանու որոշմամբ մերժվեց 2 խոշոր բիզնեսներին Շահումյան հրապարակում ծառայողական կայանատեղի տրամադրելը և ազատագրվեց Շահումյան հրապարակը:
Շահումյան հրապարակը, Սախարովի հրապարակը, Հանրապետության հրապարակը, Նժդեհի հրապարակը և այլ մյուս հանրային տարածքները պետք է վերադառնան հանրությանը: Հանրային շահը այլևս գերակա է ցանկացած մասնավոր բիզնես շահից: Հրապարակներն ու պուրակները պետք է ծառայեն իրենց նպատակին»,-նշել է նա:
Մանրամասները՝ այստեղ: