Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 29-ին, ժամը 13.50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։
Հանգամանքները պարզվում են:
Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանը վնասազերծել է կացնով բանկ մտած տղամարդուն

