300-500 հազար ՀՀ դրամ պետական տուրք՝ հեստապարային ակումբի գործունեության համար

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվել, որով սահմանվել են համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար տուրքի նոր դրույքաչափեր: Օրենքը ընդունվել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, սակայն ուժի մեջ կմտնի 2019 թվականի սեպտեմբերի 26-ին:

Այսպիսով, համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում 10-15 հազար ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 30-50 հազար ՀՀ դրամ,

բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում 100-300 հազար ՀՀ դրամ, իսկ Երևան քաղաքում՝ 300-500 հազար ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել