Ազգային ժողովի լրատվության բաժնից տեղեկանում ենք, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի եւ էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 27-30-ը ներառյալ Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն 10 պատգամավոր:
Բրյուսել կմեկնեն՝ Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության անդամներ Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը, Վահե Էնֆիաջյանը, Նորա Առուստամյանը եւ Տարոն Սիմոնյանը: