Ավագ քննիչը գրավով ազատ արձակվեց. փաստաբան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ավագ քննիչ Միքայել Զադոյանը, ով մեկ տարուց ավել է կալանքի տակ էր, գրավով ազատ է արձակվել: Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտպանից՝ փաստաբան Հրանտ Անանյանից:

Դատավոր Մեսրոպ Մակյան

«Շշուրջ 1տարի 4 ամիս, սպասումներից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Մ.Մակյանի) բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը և գրավով ազատ արձակեց իմ պաշտպանյալ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ավագ քննիչ Միքայել Զադոյանին:

Շատ շնորհակալ եմ պարոն Մակյանին իր պրոֆեսիոնալ լինելու, արդարացի և օբյեկտիվ որոշման համար»-նշում է նա:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված եւ քննվող քրեական գործով որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ըստ այդմ՝ փաստաբան Գայանե Գալոսյանը մեղադրվում է այն բանում, որ  նա օժանդակել է Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացող վերը նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին եւ նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին:

Ավագ քննիչ Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել իր վարույթում քննվող քրեական գործով նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել