ՃՈ հայտարարությունը՝ վարորդական վկայականների վերաբերյալ

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է բոլոր քաղաքացիներին, որ 2019 թվականի հունվարի 26-ին, ժամը 5.20-ից, էլեկտրասնուցման խափանման հետևանքով տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային ռեգիստրում առաջացել են տեխնիկակական խնդիրներ, ինչի պատճառով այս պահին տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին:

Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել