Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի կազմում փոփոխություն է եղել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 22-ին որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարվել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի կազմում:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է քաղաքապետարանից:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի հ.1674-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 15.01.2019թ. հ.14/95115հ գրությունը.
1.Դադարեցնել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ Հարություն Մելքումյանի լիազորությունները և տնօրենների խորհրդի անդամ նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի վրա»:

Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը կապահովի հենց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը՝ Հրչաչյա Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել