Քաղաքապետը «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալով է պարգևատրել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 22-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրել է «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալով։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից: Կարգադրությունում մասնավորպաես ասվում է.

«Ղեկավարվելով Երևան  քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N1 հավելվածի 62-րդ կետի 6-րդ ենթակետով և 63-րդ կետով.

Երևան քաղաքի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Առնոլդ Հարությունյանին պարգևատրել «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել