Վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. 50-ի փոխարեն կմնան 7-ը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնում է, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։

«Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։

Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.

– ՀՀ փոխվարչապետեր
– Վարչապետի աշխատակազմի ղեկավար
– ԱԱԽ քարտուղար
– Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
– Աշխատակազմի վարչության պետեր
– Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
– Վարչապետի խորհրդականներ
– Վարչապետի որոշ օգնականներ

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.
– Երկու փոխվարչապետերը
– ԱԱԽ քարտուղարը
Եվ վերջ
Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։

Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել