Հաստատվել են ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության չափերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության հերթական նիստում հաստատվել է ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք տվող ընտանիքի անապահովության սահմանային միավորի, ինչպես նաև ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերի վերաբերյալ որոշման նախագիծը:

2019 թվականին ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության չափերը մնում են անփոփոխ, դրանց վճարումներն ընթանալու են նույն կարգով:

Առաջիկայում կսկսվեն 2019թ. հունվար ամսվա ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության տրամադրման աշխատանքները:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել