Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի դրույքաչափը 20 տոկոս է: Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական արդյունքների (շահույթների) հարկման ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ շահութահարկի գծով հարկային բեռը նույնպես մեր երկրում համեմատաբար բարձր է, ինչը բացասաբար է անդրադառնում ազգային տնտեսության ներդրումային գրավչության ու երկրում տնտեսական ակտիվության մակարդակի վրա:
Հարցի էությունը կայանում է նրանում, որ ազգային տնտեության ներդրումային գրավչությունը մեծապես կախված է ներդրումների հետ գնման ժամկետներից, որոնց վրա ուղղակի ազդեցություն ունի շահութահարկի դրույքաչափը: Այս պատճառով Կառավարության ծրագրում ամրագրվել է ուղղակի հարկերի գծով հարկային բեռը նվազեցնելու և այն որոշակիորեն անուղղակի հարկերի վրա տեղափոխելու ծրագրային դրույթ, որը նաև համահունչ է հարկման համակարգերի՝ աշխարհում ընթացող փոփոխություններին։
Այժմ առաջարկվում է 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս: