Հայտնում ենք, որ ս/թ․ հունվարի 24-ի վաղ առավոտյան Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին՝ ՌԴ Վորոնեժի մարզում, տեղի է ունեցել ավտովթար՝ ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ։ այս մասին հայտնում են արտաքին գորխերի նախարարությունից:
Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի արդյունքում զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի արդյունքում զոհվածի և տուժածների քաղաքացիությունն ու վթարի մանրամասները։