ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման կտրամամդրվի նաև 1934 թվականի դեկ­տեմ­բերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նոր որոշման նախագիծ, որով 2019  թվականին կշարունակվի  նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը արդեն 1934 թվականի դեկ­տեմ­բերի 31-ը ներառյալ ծնված կամ Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանա­մերձ հա­մայնք­ներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված ան­ձանց, ինչպես նաև կա­ռա­վա­րու­թյան սահմանած այլ սոցիալական խմբերին` կա­ռա­վա­րու­թ­յան սահմանած կարգով:

Նշենք, որ ներկայումս ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանում են «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որով  սահմանվել է, որ 2018  թվականին շարունակվում է  նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պե­տա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1932 թվականի դեկ­տեմ­բերի 31-ը ներառյալ ծնված կամ Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանա­մերձ հա­մայնք­ներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված ան­ձանց, ինչպես նաև կա­ռա­վա­րու­թյան սահմանած այլ սոցիալական խմբերին` կա­ռա­վա­րու­թ­յան սահմանած կարգով:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել