Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2019 թվականի հունիսի 9-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորակերտ և Արարատի մարզի Սիս համայնքներում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: