16-րդ դարի վերջերին Անգլիայում ծխելու համար մահապատժի էին ենթարկում: Ծխողների գլուխները կտրում էին և, ի խրատ մյուսների, ծխամորճերը բերաններին ցուցադրում էին հրապարակներում:
18-րդ դարում ցար Ալեքսեյ Միխայլովիչի օրենսգրքով հրամայվում էր բոլոր նրանց, ում մոտ ծխախոտ գտնվեր, «մտրակով անխնա ծեծ տալ» այնքան ժամանակ, մինչև ծխողները խոստովանեին, թե որտեղից են ծխախոտ ճարել:
Ծխախոտի վաճառքի համար հրամայվում էր վաճառականների «ռունգերը պատռել ու քթերը կտրել» և աքսորել հեռավոր քաղաքներ: