Ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության մասին տեղեկություններ պետք է ստանան բոլոր աշխատակիցները

Բիզնես ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանաության ծրագրի կարևորագույն տարրերն են կանոնավոր ուսուցումները և դասընթացները, ինչպես նաև կիրառելի օրենքները, ընկերության էթիկայի և համապատասխանության քաղաքականությունները, ընթացակարգերը և ռեսուրսները դրա ղեկավարությանը, աշխատակիցներին և տնօրենների խորհրդին հասցնելու համար:

Կարևոր մարտահրավերներից է օրենսդրական ժարգոնից կամ նյութերի չոր շարադրանքից խուսափելը:

Դրա փոխարեն տեղեկատվությունը պետք է հասանելի լինի լսարանի համար և նրանց ամենօրյա պարտականությունների կատարման համար ունենա գործնական նշանակություն: Եթե աշխատակիցները տեսնում են որ համապատասխանության և էթիկայի դասընթացներն անմիջական կապ ունեն իրենց աշխատանքի հետ, նրանք սիրով են ներգրավվում և իրենց զգում ընկերության քաղաքականությունների սեփականատերն ու կորպորատիվ մշակույթի կրողը:

Բացի ընդհանուր ուսուցողական մասից, որը վերաբերում է բոլոր աշխատակիցներին, անհրաժեշտ է մշակել նաև հատուկ մոդուլներ, որոնք իրենց հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են կոնկրետ պաշտոնական պարտականությունների վրա: Օրինակ, հաշվապահության աշխատակիցների համար՝ ֆինանսական հաշվետվությունների պատշաճ ձևակերպումը, նախապատրաստումը ու փաստաթղթերի պահպանումը, իրացման բաժնի աշխատակիցների համար՝ բիզնեսի վարման թույլատրելի և անթույլատրելի ծախսերը կամ հատուկ դասընթաց վարչա-տեխնիկական անձնակազմի համար՝ ընկերության ղեկավարության ծախսերի հաշվետվությունների մշակումը:

Այս մտքերը/գաղափարները համապատասխանության դասընթացն ավելի հետաքրքիր դարձնելու վերաբերյալ են: Դասընթացն առավելագույնս արդյունավետ դարձնելու նպատակով կարող են դիտարկվել նաև արտաքին փորձագետների ներգրավման հանարավորությունը:

Բոլոր աշխատակիցները պետք է անցնեն համապատասանության առանցքային վերաբերյալ բազային դասընթացներ (օրինակ՝ խտրականությունները և ոտնձգությունները կանխարգելելու, աշխատավայրում տեխնիկական անվտանգության ապահովման), ներառյալ հակակոռուպցիոն հարցերով դասընթացներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շահերի բախումը, նվերների վերաբերյալ քաղաքականությունն ու վարքականոնները:

Ի՞նչ է հակակոռուպցիոն համապատասխանությունը

Պետական պաշտոնատար անձանց կամ ընկերությունների միջև անվայել գործարքների արդյունքում ծագում է առևտրային կոռուպցիան։ Հակակոռուպցիոն համապատասխանությունը նշանակում է հակակոռուպցիոն համաշխարհային սկզբունքների ու ստանդարտների, ինչպես նաև ազգային օրենքների փոխանցումը տեղական պրակտիկային, քանի որ աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի կոռուպցիոն գործողությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող ազգային օրենսդրություն։

Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը պետք է լինի ընկերության համապատասխանության առավել համալիր ենթակառուցվածքի բաղկացուցիչ մասը։

Աղբյուրը՝ Հակակոռուպցիոն համաատասխանության անցումային շուկաներում միջին ձեռնարկությունների համար ուղեցույց:

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով  Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել