«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Այսօր ԱԺ նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` նա հունվարի 15-ին հրաժարականի դիմում է ներկայացրել.

«Եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ոչ, ապա կազմվում է նրա գործունեության դադարեցման մասին արձանագրություն»,-ասաց  նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել