ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով դատավոր Արթուր Մկրտչյանը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած բացարկի վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի ծառայությունը:
Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել հունվարի 15-ին՝ ժամը 11-ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: