Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 7-րդ գումարման 1-ին նիստին քննարկման դրեց ԱԺ նախագահի տեղակալների առաջադրման ընտրության հարցը:
«Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը ներկայացրեց իրենց թեկնածուին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում՝ ով պատգամավոր Ալեն Սիմոնյանն է:
Մյուս թեկնածուն՝«Իմ քայլը» խմբակցության ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն է, նրա կենսագրությունը ևս ներկայացրեց Լիլիթ Մակունցը: