Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացուն սպանելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի՝ 1969 թվականին ծնված բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի՝ 1954 թվականին ծնված բնակչին:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 1954 թվականին ծնված տղամարդը Կապան քաղաքի  49-ամյա բնակչի հետ ունեցած վեճի ժամանակ վերջինիս կողմից գլխի շրջանում ստացել է հարվածներ:

Այնուհետև ստացած վնասվածքների համար առաջացած վրեժի շարժառիթով 49-ամյա տղամարդու ձեռքից վերցրել է մետաղյա լինգը և հարվածներ հասցրել նրա գլխին, որից հետո գլխից բռնելով մի քանի անգամ գլուխը հարվածել է պատին, ինչի արդյունքում տղամարդն ուշաթափվել է:

Սյունիքի մարզի՝ 1954 թվականին ծնված տղամարդը շարունակել է գործով տուժողի հանդեպ բռնություն գործադրել. նրան քարշ տալով տարել է լոգարան, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել, ինչի արդյունքում տղամարդը մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի՝ 1954 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել