«Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Գնացեք բացեք Նիկոլ Փաշինյանի թերթը, որ գրած էր միակ մարդը, որ ժողովրդի կողքինա եղել….». այս մասին ասաց նորընտիր պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Ձեզ մարտի 1-ի գործով կանչե՞լ են հարցաքննության:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ նա նշեց. «Հիմնական քննական մարմիններում է քննչական, կան քննիչներ, դատավարություն: Ցանկացած մարդ, ցանկացած քաղաքացի օրենքի առաջ հավասար է, որևիցե մեկը արտոնություն չի ունենալու: Այսօր քննիչները, դատավորը ասե՞լ են, որ ինքը քաղբանտարկյալ է: Թույլ տվեք դատավարությունը կկատարվի, կատարվելուց հետո որոշումը կկայանա, կտեսնենք քաղբանտարկյա՞լ է, մեղավոր է, թե մեղավոր չի արդարացնում են»,-նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր բիզնեսների համար նա պարտական է Ռոբերտ Քոչարյանին, Ծառուկյանը նշեց, որ ոչ ոքի էլ պարտական չէ, պարտական է միայն իր պետությանը, ժողովրդին: