Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի ցանկը, փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիայի, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիա ստանալու ձևերը:
Հրամանը ստորագրվել է 2018-ի հոկտեմբերի 24-ին, ուժի մեջ է մտել նոյեմբերի 25-ին:
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի
Անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
1. Մշակութային արժեքներ, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թանգարանային, արխիվային և գրադարանային ֆոնդերի կազմում | 42-րդ խմբից 44-րդ խմբից 46-րդ խմբից 49-րդ խմբից 57-րդ խմբից 58-րդ խմբից 69-րդ խմբից 70-րդ խմբից 80-րդ խմբից 81-րդ խմբից 82-րդ խմբից 83-րդ խմբից 94-րդ խմբից 95-րդ խմբից 9601 9602 00 000-ից 97-րդ խմբից |
2. Առարկաներ և հավաքածուներ, որոնք ունեն պատմական, գիտական, գեղարվեստական կամ այլ մշակութային արժեք, կապված են ժողովուրդների կյանքում տեղի ունեցած նշանակալից իրադարձությունների, պետության և հասարակության զարգացման, գիտության և տեխնիկայի պատմության հետ | |
2.1. Հուշային առարկաներ, որոնք առնչվում են ականավոր քաղաքական, պետական գործիչների, ազգային հերոսների, գիտության, գրականության և արվեստի գործիչների կյանքին՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից | 97-րդ խմբից |
2.2. Համազգեստի և հանդերձանքի առարկաներ ու հավաքածուներ՝ ռազմական, արտադրական և այլ նշանակության, ավելի քան 100 տարի առաջ ստեղծված, ինչպես նաև հրազենային զենք, որն արտադրված է 1900-1945 թվականների ժամանակահատվածում և սառը զենք, որն արտադրված է 50 և ավելի տարի առաջ | 9301-ից 9302 00 000 0-ից 9303-ից 9307 00 000 0-ից 97-րդ խմբից |
2.3. Հնաոճ (անտիկվար) զենք»՝ մինչև 1899 թվականի ավարտն արտադրված հրազեն, նետողական և օդաճնշիչ (պնևմատիկ) զենք (բացառությամբ կենտրոնադիր զարկով միասնական փամփուշտներով կրակելու համար արտադրված հրազենից), ինչպես նաև մինչև 1945 թվականի ավարտն արտադրված սառը զենք | 93-րդ խմբից 97-րդ խմբից |
2.4. Ռազմական, գիտական, արտադրական և կենցաղային նշանակության տեխնիկայի առարկաներ, սարքեր, գործիքներ, ապարատուրա, սարքավորումներ և (կամ) դրանց բաղկացուցիչ մասերը՝ ավելի քան 100 տարի առաջ ստեղծված | 97-րդ խմբից |
2.5. Տրանսպորտային միջոցներ, որոնք արտադրվել են մինչև 1951 թվականի հունվարի 1-ը ներառյալ | 86-րդ խմբից 87-րդ խմբից 88-րդ խմբից 89-րդ խմբից 97-րդ խմբից |
2.6. Հնագիտական պեղումների (ինչպես թույլատրված, այնպես էլ՝ չթույլատրված) և հնագիտական հայտնագործությունների արդյունքում ստացված առարկաներ և բեկորներ՝ անկախ դրանք հայտնաբերելու ժամանակից | 97-րդ խմբից |
3. Գեղարվեստական արժեքներ (բացառությամբ մինչև 50 տարի առաջ ստեղծված գեղանկարչական, քանդակագործական և գրաֆիկական աշխատանքների, դեկորատիվ-կիրառական արվեստի և տարբեր դավանանքների կրոնական պաշտամունքների իրականացման համար նախատեսված առարկաների, դիզայներական նախագծերի, ինստալյացիաների, հուշանվերային իրերի, մանկական ստեղծարարության իրերի, ինչպես նաև կենցաղային իրերի՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից) | |
3.1. Գեղանկարչական ստեղծագործություններ, քանդակներ | 4420-ից 49-րդ խմբից 6913-ից 7018-ից 73-րդ խմբից 74-րդ խմբից 75-րդ խմբից 76-րդ խմբից 78-րդ խմբից 79-րդ խմբից 80-րդ խմբից 81-րդ խմբից 82-րդ խմբից 8306-ից 97-րդ խմբից |
3.2. Գրաֆիկական ստեղծագործություններ և գրաֆիկական տպագրական բնօրինակ կաղապարներ | 49-րդ խմբից 97-րդ խմբից |
3.3. Տարբեր դավանանքների կրոնական պաշտամունքների իրականացման համար նախատեսված առարկաներ | 42-րդ խմբից 44-րդ խմբից 46-րդ խմբից 57-րդ խմբից 58-րդ խմբից 69-րդ խմբից 7018-ից 94-րդ խմբից 95-րդ խմբից 96-րդ խմբից 97-րդ խմբից |
3.4. Դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաներ | 4420-ից 97-րդ խմբից |
4. Տպագիր հրատարակություններ՝ ավելի քան 100 տարի առաջ ստեղծված | 97-րդ խմբից |
5. Մետաղադրամներ, բոներ (թղթադրամանիշներ), թղթադրամներ և արժեթղթեր՝ 100 և ավելի տարի առաջ ստեղծված | 4907 00-ից 7118-ից 97-րդ խմբից |
6. Ֆալերիստիկայի առարկաներ՝ շքանշաններ, մեդալներ, (բացառությամբ անձնական պարգևների, որոնք կրելու համար առկա են շքանշանի գրքույկներ կամ պարգևների վկայականներ՝ հենց պարգևատրված անձի կողմից արտահանվող), ինչպես նաև ավելի, քան 50 տարի առաջ ստեղծված հուշանշաններ և պարգևատրման նշաններ, սեղանին դրվող մեդալներ և կնիքներ, նշաններ, մետաղանիշեր և այլն | 7113-ից 7114-ից 7117-ից 8306-ից 97-րդ խմբից |
7. Եզակի և հազվագյուտ երաժշտական գործիքներ և աղեղնավոր գործիքներ՝ անկախ դրանց արտադրման ժամկետից (բացառությամբ գործարանային (մանուֆակտուրային) արտադրության երաժշտական գործիքների) | 92-րդ խմբից 97-րդ խմբից |
8. Փոստային վճարման նշաններ (փոստային նամականիշներ և բլոկներ), դրոշմավորված ծրարներ, հարկային և նույնանման դրոշմանիշներ՝ ավելի քան 100 և ավելի տարի առաջ ստեղծված (բացառությամբ փոստային բացիկների և բաց նամակների՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից) | 97-րդ խմբից |
9. Հազվագյուտ հավաքածուներ և նմուշներ՝ գիտության այնպիսի ճյուղերի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ, ինչպիսիք են կենսաբանությունը (անատոմիա, բուսաբանություն, կենդանաբանություն, հնէաբանություն), հանքաբանությունը, մետեորիտաբանությունը՝ անկախ առաջացման կամ ստեղծման ժամանակից | 9705 00 000 0-ից |
10. Ձեռագրեր, փաստաթղթային հուշարձաններ, արխիվային փաստաթղթեր՝ 50 տարի և ավելի առաջ ստեղծված | 37-րդ խմբից 49-րդ խմբից 97-րդ խմբից |
Հավելված N 2 |
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
Արտահանվող ________________________________________________________
Լիազոր մարմինը | ||||
1. Լիցենզիա N | 2. Գործողության ժամկետը « » 20 թ. մինչև «—» —– 20 թ. |
|||
3. Լիցենզիայի տեսակը ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
4. Պայմանագիր
|
|||
5. Հայտատուն | 6. Գնորդը | |||
7. Արտահանման երկիրը | 8. Գնորդի երկիրը | |||
9. Պայմանագրի տարադրամը | 10. Արժեքը | 11. Վիճակագրական արժեքը | ||
12. Ծագման երկիրը | 13. Քանակը | 14. Չափման միավորը | ||
15. Արժեքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և նկարագիրը | ||||
16. Լրացուցիչ տեղեկույթ | ||||
17. Լիցենզիայի տրման հիմքը | 18. Պետական լիազորած անձը Ա. Ա. Հ. Պաշտոնը Ստորագրությունը և կնիքը Տարեթիվը |
Л И Ц Е Н З И Я
на экспорт ____________________________________________________________
Уполномоченный орган | |||||
1. Лицензия N |
2. Период действия с по |
||||
3. Тип лицензии ЭКСПОРТ |
4. Контракт
|
||||
5. Заявитель | 6. Покупатель | ||||
7. Страна назначения | 8. Страна покупателя | ||||
9. Валюта контракта | 10. Стоимость |
11. Статистическая стоимость |
|||
12. Страна происхождения | 13. Количество | 14. Единица измерения | |||
15. Код товара по ЕТН ВЭД и его описание | |||||
16. Дополнительная информация | |||||
17. Основание для выдачи лицензии | 18. Уполномоченное лицо Ф. И. О. Должность Подпись и печать Дата |
Հավելված N 3 |
Հ Ա Յ Տ
Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար սահմանափակումների ենթակա մշակութային արժեքների, ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերի, արխիվային բնօրինակ փաստաթղթերի արտահանման լիցենզիա ստանալու
1. Հայտ N | 2. Գործողության ժամկետը «—-»—- 20 թ. մինչև «—-» —-20 թ. |
||||
3. Լիցենզիայի տեսակը Արտահանում |
4. Պայմանագիր
|
||||
5. Հայտատուն | 6. Գնորդը | ||||
7. Արտահանման երկիրը | 8. Գնորդի երկիրը | ||||
9. Պայմանագրի տարադրամը | 10. Արժեքը | 11. Վիճակագրական արժեքը | |||
12. Ծագման երկիրը | 13. Քանակը | 14. Չափման միավորը | |||
15. Արժեքի ծածկագիրն ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և նկարագիրը | |||||
16. Լրացուցիչ տեղեկույթ | |||||
17. Լիցենզիայի տրման հիմքը | 18. Հայտատուի լիազորած անձը Ա. Ա. Հ. Պաշտոնը Հեռախոսահամարը Ստորագրությունը և կնիքը Տարեթիվը |