ՀՀ Քննչական կոմիտեն կարճել է 2018 թ․ փետրվարի 13-ին ավագանու նիստի ընթացքում ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
ՀԻշեցնենք, որ Երևանի ավագանու նիստում, 2018թ. փետրվարի 13-ին, ծեծկռտուք է եղել: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել և փորձել էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտ կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել էին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ էր սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ էին հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, որ իր հանդեպ նաև սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:
Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) առաջին մասի և 258-րդ (խուլիգանություն) հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Մանրամասները՝ տեսանյութում