Կադաստրի երևանյան գրասենյակները աշխատում են առանց հանգստյան օրերի

Կադաստրի երևանյան գրասենյակները («Կենտրոն», «Արաբկիր», «Շենգավիթ») 2018թ. նոյեմբեր ամսից աշխատում են առանց հանգստյան օրերի, այսինքն, նաև շաբաթ և կիրակի։ Այս մասին հայտնում են կադասատրի կոմիտեից:

Շաբաթ օրը՝ ժամը 9։00-ից մինչև 18։00-ն, կիրակի՝ ժամը 9։00-ից մինչև 13։00-ն, և ինչպես մյուս բոլոր օրերին՝ առանց ընդմիջման։

Շաբաթ-կիրակի օրերի համար աշխատողները վարձատրվում են իրենց դրույքաչափի կրկնապատիկով։

«Աշխատողներին՝ համարժեք վարձատրություն և փոխհատուցում, այցելուներին՝ սպասարկման և միջավայրի որակ». սա′ է մեր նշանաբանը, որը փորձում ենք կյանքի կոչել։

Գրասենյակների հասցեներն են՝
«Կենտրոն».- Խորենացու 28,
«Արաբկիր».- Կոմիտասի 35/2,
«Շենգավիթ».- Մանանդյանի 33

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել