Կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի առաջին կարգի մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ:
Հիմնական գործառույթները՝
1) մշակված տվյալների հիման վրա ստեղծում է տեղեկատվական բազաներ նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտատան կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վերաբերյալ.
2) մասնակցում է լիցենզավորվող անձանց կողմից սահմանված կարգով ներկայացված փաստաթղթերում նշված տվյալների` ըստ կրթական ծրագրերի /նրանց մասնագիտությունների/ լիցենզավորման պայմանների ու պահանջների համապատասխանության ստուգման և ուսումնասիրության աշխատանքներին.
3) իրականացնում է Գործակալության և Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները և արխիվավարությունը:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
– բարձրագույն կրթություն.
– ունի <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Կրթության մասին>>, <<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
– համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
– անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև նշված թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
- Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 14.01.2019թ.:
- Աշխատավարձի չափը՝ 111 115 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010-583-483, էլ. փոստ՝ [email protected]
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3+4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումի ձև
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության
նախարարության գլխավոր քարտուղար
պարոն Ն.Հարությունյանին
—————————————————————————- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
———————————————————————————
դիմողի հասցեն
———————————————————————————-
դիմողի անձնագրի տվյալները, հեռախոսահամարը
ԴԻՄՈՒՄ
Ծանոթանալով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հրապարակված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ժամկետային աշխատանքային պայմանագրով նշանակել ինձ ՀՀ կրթության և գիտության նախարարության _________________________________________________________________________________
_________________________________________________________________________________ Ժամանակավոր թափուր պաշտոնի անվանումը, ծածկագիրը
Ժամանակավոր թափուր պաշտոնում:
Հայտնում եմ, որ.
- Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
_____________________________________________________
(ունեմ, չունեմ)
- Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
____________________________________________________________________________________
- Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
- ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
- Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
______________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
- Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
- Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ
____________________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն
«——»————————— 2019 թ.