«Լուսավոր Հայաստանը» ընտրեց խմբակցության ղեկավարին և քարտուղարին

Հունվարի 10-ին տեղի ունեցած «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության նիստում Էդմոն Մարուքյանն ընտրվեց խմբակցության ղեկավար, իսկ Գևորգ Գորգիսյանը ընտրվեց խմբակցության քարտուղար։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:

««Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն այսուհետ ևս անելու է հնարավորինը, որպեսզի ՀՀ քաղաքացիների ձայնն առավելագույնս լսելի լինի բարձրագույն օրենսդիր մարմնում: Մենք շարունակելու ենք բաձրաձայնել մեր հայրենակիցներին հուզող խնդիրները և աշխատելու ենք գտնել լուծումներ:

Հարգելի քաղաքացիներ, ձեզ հետ միասին պայքարելու ենք այնպիսի Հայաստանի կերտման համար, որտեղ պաշտպանված կլինեն ձեր իրավունքները և որտեղ կիշխի օրենքի գերակայությունը:

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս՝ այս կարևոր և ծանր պարտականությունն ինձ վստահելու համար»,-նշված էր հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել