Հունվար ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը. այս ամիս աշխատանքային օրերից մեկի տևողությունը կկրճատվի 1 ժամով

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ բանակի օր՝ նշվում է հունվարի 28-ին և այն ոչ աշխատանքային օր է:

Ի դեպ,  աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Հիշեցնենք նաև, որ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանով սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը։

  • Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:
  • Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:
  • Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հուվարի 6-ը ներառյալ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել