Ազգային ժողովի նոր պատգամավորները քիչ անց կստանան իրենց մանդատները

Ազգային ժողովի ապագա պատգամավորներն արդեն ժամանում են  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ րոպեներ անց տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի խոսքով, Ազգային ժողովի պատգամավորներին մանդատները առաջին անգամ կհանձնի ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, այլ՝ ընտրողները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել