Կառավարությունը այսօր քննարկում է 18 տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը առաջարկեց ավելի խստացնել կարգը և հավելյալ չափորոշիչներ սահմանել. «Օրինակ՝ բարձրագույն կրթության առկայություն, աշխատանքի առկայություն, սոցիալակն պարտավորությունները ճշգրիտ կատարելու պատմություն»:
Վարչապետը, ի պատասխան նախարարի դիտարկման, նշեց. «Իմ ռեակցիան, որպես բարձրագույն կրթություն չունեցողի, բացասական է»:
Մանրամասները՝ տեսանյութում: