Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի, ՓՄՁ ոլորտի զարգացման նոր ռազմավարության քննարկումներին նվիրված քննարկում-սեմինար «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակում: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում:
Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը խոսեց օրենսդրական վերջին փոփոխությունների մասին: