Տարվա լավագույն դատավորի անունը հայտնի է

2018 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:

««Թափանցիկ ձեռք 2018» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2018 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ այս անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈԲԵՐՏԻ ԱԶԱՐՅԱՆԻՆ:

Լևոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ազարյանին և մաղթեց որպեսզի հանրությունը միշտ գնահատի դատավորի անկախությունն, օբյեկտիվությունը և արդարադատական ռիսկը:

Պարոն Ազարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց իր աշխատակազմին և բոլոր այն փաստաբաններին, ովքեր մասնակցել են իր դատավարություններին և գնահատել են իրեն անկախ նրանից՝ գնահատել են դրական, թե բացասական։

Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է ամբողջությամբ ծանոթանալ HelpCourt վարկանիշավորման գերթափանցիկ գործընթացի արդյունքներին http://helpcourt.am/էլ. կայքի միջոցով:

Համակարգը շնորհակալություն է հայտնում վարկանիշավորման գործընթացին մասնակցած բոլոր փաստաբաններին:

Համակարգն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև Գյումրի քաղաքում գործող gHost Services ՍՊԸ-ի ողջ անձնակազմին, ի դեմս կազմակեպության հիմնադիր Կարեն Նիկողոսյանի, կազմակերպության ծրագրերի ղեկավար Էռնեստ Գաբոյանի և ավագ ծրագրավորող Տիգան Մուրադյանի: Շնորհիվ նրանց համակարգը կրկին ապահովվեց որակյալ ծրագրային աջակցությամբ:

Համակարգն իր շնորհակալությունն է հայտնում նաև 20 տարուց ավել գործող STEKO ընկերությանը, որը համակարգին կրկին ապահովեց բարձրաճաշակ և խորհրդանշական «Թափանցիկ ձեռք 2018» ապակյա հուշանվերով:

Դատավորների 2018 թվականի վարկանիշավորման գործընթացը համարվում է ստացված»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև իրավաբան Ռուբեն Մելիքյանը. «Փաստաբանների բաց, թափանցիկ գնահատման արդյունքում ընթացիկ տարվա լավագույն դատավոր է ճանաչվել Ալեքսանդր Ազարյանը։

Ջերմորեն շնորհավորում եմ։

Ուրախ եմ արձանագրել, որ մեր իրավաբանական համայնքը, ընդհանուր առմամբ, չի կորցրել սթափությունը, արժանապատվությունը, ինչպես նաև հավատարմությունը իրավական մշակույթի գաղափարներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել