Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 18-ին որոշում է ստորագրել, որում նշվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի ուսումնասիրության, ինչպես նաև այդ ծրագրերի իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացմանն ուղղված առաջարկությունների (այդ թվում՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, գոյություն ունեցող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու վերաբերյալ) մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի»: