Ազդարարման համար դրամական խրախուսում նախատեսված չէ. քննարկվում է 2019-2022 հակակոռուպցիոն ռազմավարությունը

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որի առաջին մասում քննարկվում է կառավարության 2019-2022 հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Ծրագրի Կառավարություն-ՔՀԿ երկխոսության համակարգող, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը հարց ուղղեց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին, թե արդյո՞ք նախատեսվում է ներդնել ազադարարների խրախսուման համակարգ, քանի որ նախագծով նախատեսած է ազդարարների խրախուսման վերաբերյալ հանրային իրազեկման իրականացում, բայց խրախուսում, գործնականում, չկա:
«Մենք չեն նախատեսել ազդարարման համար դրամական խրախուսման միջոց: Մենք խրախուսում ենք՝ ցույց տալով հետագա խնդիրը և կանխարգելելով հանցագործությունները»,-նշեց փոխնախարարը:
Սյուզաննա Սողոմոնյանի այն հարցին, թե արդյո՞ք իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը ենթադրում  է նաև գրանցամատյաններում իրավաբանական անձանց իրական սեփականատերերի մասին տեղեկությունների հրապարակումը, Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ քննարկման փուլում է, թե ովքեր ներառված կլինեն գրանցամատյաններում, և քննարկումների արդյունքում կորոշվի. «Հնարավոր է նաև դրամային միջոցների շեմ սահմանվի, որից ավելի ունեցողները կներառվեն ռեգիստրում»:
Միջոցառման ուղիցի եթերով հետևեք ՝ այստեղ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել