Դեկտեմբերի 21-ին ավագանու արտահերթ նիստ կգումարվի

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին կգումարվի  Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, հետևյալ օրակարգով՝

1)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին:

2) Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

3)Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի  N93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

4)Գույք նվիրաբերելու մասին:

5)Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:

6)Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

7)Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N11-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

8)Երևանի քաղաքապետի 2018 թվականի նոյեմբերի 23-ի N3532-Ա որոշումը և «Արևամանուկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:

9) «Երևանի հ.159 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային  կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:

10)Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին:

11) Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել